Վրաստանի քաղաքացիները երկքաղաքացիության իրավունք կստանան
Վրաստանը փոփոխություններ է կատարել «Քաղաքացիության մասին օրենքում»: Այսուհետ Վրաստանի քաղաքացիները երկրորդ երկրի քաղաքացիություն ընդունելու դեպքում չեն զրկվի հիմնական քաղաքացիությունից: Սակայն օրենքը գործում է որոշ սահմանափակումներով:
Երկքաղաքացիություն ստացող անձը պարտավոր կլինի կատարել որոշ պարտավորությանավորվածություններ՝ իշխանությունների համաձայնությունը ստանալու համար:
2017 թ. սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանը ընդունել էր Սահմանադրության փոփոխություններ, որոնց համաձայն, արգելվեց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու նախկինում գործող կարգը:
Փոփոխությունները ուժի մեջ էին մտնելու 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն ապրիլին խորհրդարանը որոշեց արագացնել ընթացակարգը:
2020թ դեկտեմբերի 1-ից Վրաստանի քաղաքացիությունից անձին զրկելու մասին օրենքն այլևս չի գործի:
Ինչ վերաբերում է արտասահմանում ծնված ծագումով վրացի երեխաներին, ապա նրանք կպահպանեն Վրաստանի քաղաքացիությունը մինչև 18 տարեկանը: Քաղաքացիության հետագա պահպանման համար երեխաների պաշտոնական ներկայացուցիչները պետք է դիմեն Վրաստանի իշխանություններին՝ համապատասխան հայտարարությամբ: