Ֆրանսիայում զբոսաշրջիկը լողափին փոս է փորել և չի կարողացել դրանից դուրս գալ
Նուարմուտյե կղզու Բարտբատրե լողափում 21-ամյա հանգստացողը ավազի մեջ փոս է փորել և չի կարողացել դուրս գալ, երբ փոսը ջրով է ծածկվել, տեղեկացնում է Риа новости-ն։
Տեղի դատախազությունում հայտնել են, որ փոսը չափազանց խորն է եղել, որպեսզի վերջինս ինքնուրույն դրանից դուրս գար։
Երիտասարդի հարազատները փորձել են նրան դուրս հանել։
Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայության ներկայացուցիչները չեն կարողացել փրկել զբոսաշրջիկին։