Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀԽ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի հետ համատեղ, օգոստոսի 14-ին, ժամը 10.20-ին, Երևանի Մոլդովական փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Հ.-ին, որը օգոստոսի 13-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի (Գողություն) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: