Շուրջ 250 գյումրեցի աշակերտ օգնությութուն է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից
Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան ՆԳ Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն է իրականացրել այս անգամ ՀՀ Գյումրի քաղաքում։
Գյումրիի «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանի հետ համագործակցության արդյունքում Գյումրի քաղաքի շուրջ 250 աշակերտի տրամադրվել է հագուստ, պայուսակ և գրենական պիտույքներ։
«Նման ծրագրերի իրականացումը լինելու է շարունակական, մեր բարեգործական ծրագրերի հիմնական թիրախ են հանդիսանում անապահով երեխաները և առողջապահության ոլորտը»․- նշել է ԱՄԷ դեսպան Ալ Կասիմին։