Խնդիր ունենք վերականգնել ԽՍՀՄ տարածքները. Ժիրինովսկի
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկին ԽՍՀՄ պետությունների և Ռուսաստանի հարաբերությունները լարում է: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Ժիրինովսկու խոսքերով, եթե նա Լիներ Կրեմլում, կսկսեր ԽՍՀՄ-ի վերականգնումը:
«Ահա 10 տարի շարունակվում է: Ամբողջ Վրաստանը պետք է ազատագրվեր 10 տարի առաջ, նրա հետ մեկտեղ՝ Հայաստանը, Ադրբեջանը: Այսինքն ՝ մենք ի՞նչ խնդիրներ ունենք. վերականգնել ԽՍՀՄ տարածքները»,- ասել է Ժիրինովսկին:
Նա նաև ընդգծել է, որ «Նոր միությունը» կրելի է անվանել Ռուսական Կոնֆեդերացիա: