Ինչ է հարցրել դատաքննությունից առաջ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը քննեց և նրան ազատ արձակելու որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 1998-99թթ. եւ 2001-2006թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:
Տեսակետ կա, որ հենց այս հանգամանքն էլ դեր է խաղացել, որ Ազարյանը որոշի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատավոր Ազարյանը դատաքննությունից առաջ կողմերին հարցրել է՝ արդյոք իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր տեսնում են:
Սակայն ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը որևէ առարկություն չի ներկայացրել ու դատավորին ինքնաբացարկ չի հայտնել: Դրանից հետո էլ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: Բայց փաստորեն ստացվում է` իզուր»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: