Ապրելու համար ամենահարմարավետ քաղաքները՝ ըստ Economist-ի
The Economist-ը հրապարակել է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանշային ցանկը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Առաջին հորիզոնականում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում ավստրալական Մելբուռնն է, երրորդում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքը: Վարկանիշի առաջին տասնյակում նաեւ տեղ են գտել Կանադայի Կալգարի քաղաքը, Ավստրալիայի Սիդնեյը, Կանադայի Վանկուվերը, Ճապոնիայի Տոկիոն, Կանադայի Տորոնտոն, ինչպես նաեւ Դանիայի Կոպենհագեն եւ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքները:
Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը տեղավորվել են 68-րդ և 70-րդ հորիզոնականներում: Ապրելու համար ամենից ոչ պիտանի քաղաք է ճանաչվել Դամասկոսը: