Որքա՞ն կարժենան նոր iPhone-ները
Trend Force ընկերության վերլուծաբանը հայտնել է 3 նոր iPhone-ների հավանական գները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրա կարծիքով՝ թարմացված iPhone X-ը նախորդից ավելի էժան կլինի, ամենաթանկարժեք սարքը կդառնա iPhone X Plus-ը:
2018 թվականի iPhone X-ի արժեքը՝ 5,8 դյույմ անկյունագծով էկրանով կկազմի 899 դոլարից 949 դոլար: 6,5 դյույմանոց iPhone X Plus-ը կարժենա 999 դոլար: 2017-ի նոյեմբերին iPhone X-ի մեկնարկային արժեքը նույնպես 999 դոլար էր կազմում: