Զենք-զինամթերք՝ Զանգվի ձորում
Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 13-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել:
Հիշյալ փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում` գետի մեջ զենք-զինամթերք է թողնում:
Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և «Իժ-18» տիպի մեկփողանի հրացան:
Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից: Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: