Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 14-ին կազմել է 483.03 դրամ՝ աճելով 0.40 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.85 դրամ (աճել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.31 դրամ (աճել է 2.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (աճել է 0.13 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 235.82 դրամ, ոսկի՝ 18,641.16 դրամ, պլատին՝ 12,641.24 դրամ: