Բացահայտվել է «Գեղարդ»-ի վանքի մոտակայքում 1990թ. տեղի ունեցած սպանություն
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք:
Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ և կրակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից:
Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային«Գեղարդ» կոչվող վանքի վերևի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, և հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետև վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։
Նախաքննությունը շարունակվում է։