Դիլիջանում ողբերգական վթարի հետևանքով 36-ամյա ուղևորը տեղում մահացել է
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո բախվել ծառին և գազատար խողովակի հենասյանը. «ՎԱԶ-21099»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նույն մեքենայի 36-ամյա ուղևոր Արամ Ալիխանյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։