Շարունակվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2018 թվականի ընդունելությունը. ՀՀ ԱՆ
Առողջապահության նախարարությունը շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը:
Այս մասին հայտնեւմ է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ:
Ստորև ներկայացնում ենք այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար դիմումներ դեռ չեն տրվել:
2018-2019 ուսումնական տարվա ԵրՊԲՀ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը ըստ մասնագիտությունների
Մասնագիտություն
Պետպատվերի տեղերի քանակ
Լաբորատոր ախտորոշում
2
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ( Ընդհանուր ախտաբանություն)
1
Ֆթիզիատրիա
1
Հոգեբուժություն
2
Շտապ օգնության բժիշկ
3
Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
2
Արյունաբան
1