Ցուցարարները շարժվեցին ԲԴԽ
Րոպեներ առաջ ցուցարները քննարկելով իրենց հետագա անելիքները հայտարարեցին, որ երթով շարժվելու են Բարձագույն դատական խուրհուրդ, որտեղ էլ արդեն կանեն հայտարարություն հետագա անելիքների մասին:
Ցուցարաների խոսքով նրանք գնում են պահանջով, որպեսզի դատարանը «մաքրվի» կոռուպցիայից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Վերաքննիչ դատարան, մինչ այդ, սակայն, նրանք կանգ առան Գլխավոր դատախազության շենքի դիմաց` պահանջելով, որ վերջինս վճռաբեկ դիմում ներկայացնի ու բողոքարկի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված էր հուլիսի 28-ից, սակայն երեկ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ազատ արձակվեց` օգտվելով անձեռնմխելիության իրավունքից: