Քոչարյանի ասուլիսը տապալվեց
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի մամուլի ասուլիսը տապալվեց:
«Մենք հասանք մեր նպատակին, ասուլիսը տապալվեց: Սրանով մենք ցանկանում էինք ցույց տալ հասարակության վերաբերմունքը Քոչարյանի ազատ արձակմանը», - լրագրողներին ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Ըստ ականատեսների՝ Ռոբերտ Քոչարյանը ակցիայից անմիջապես հետո լքել է «Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքը, որտեղ էլ պիտի կայանար լրագրողների հետ հանդիպումը: Ինչն էլ արդեն փաստացի վկայում է, որ ասուլիսը այսօր չի կայանլու:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Վերաքննիչ դատարան, մինչ այդ, սակայն, նրանք կանգ առան Գլխավոր դատախազության շենքի դիմաց` պահանջելով, որ վերջինս վճռաբեկ դիմում ներկայացնի ու բողոքարկի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված էր հուլիսի 28-ից, սակայն երեկ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ազատ արձակվեց` օգտվելով անձեռնմխելիության իրավունքից: