«Ռոբերտ-մարդասպան» վանկարկելով՝ ակտիվիստները գնում են Վճռաբեկ դատարան
Այս պահին մի խումբ ցուցարաներ քայլերթով գնում են դեպի Վճռաբեկ դատարան ՝ վանկարկելով «Ռոբերտ-մարդասպան», «Պրիվետ Ռոբ»:
Նրանք պահանջում են, որպեսզի Վճռաբեկ դատարանը քննի Քոչարյանին Մարտի 1-ի գործով:
Ցուցարարների մեջ են նաև Մարտի 1-ին զոհ դարձած մարդկանց հարազատները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ ցուցարարներ սկզբում դռնից, հետո պատուհանից ներխուժեցին ասուլիսի սրահ՝ ցանկանալով տապալել ասուլիսը: