ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկումը հրապարակային չի լինի
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ուղղությամբ, սակայն գործընթացը հրապարակային չի լինելու։ Քննարկումներ լինելու են, և հանրությունը տեղեկացվելու է միայն վերջնական արդյունքների մասին։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով`Հայաստանը փորձում է անել այնպես, որ ներքին արդարադատության խնդիրները չազդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության աշխատանքի վրա։