Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Անվտանգության աշխատողը թույլ չի տալիս քաղաքացիներին բարձրանալ սրահ՝ նշելով, որ այնտեղ միայն լրագրողները կարող են մուտք գործել: