Մի քանի մլն դրամ՝ փառատոնի համար. Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում նախկին սովորույթներից չեն հրաժարվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել տարատեսակ փառատոներ եւ միջոցառումներ անցկացնելու համար:
Այս անգամ մի քանի մլն դրամ քաղաքապետարանը նախատեսել է ծախսել գարեջրի եւ «ՏարազՖեստ» փառատոների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն հայաստանյան դիզայներ-մոդելավորողների կողմից պատրաստած տարազների հավաքածուների բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի համար ծախսվել է 4 մլն 975 հազար դրամ: Իսկ ահա օգոստոսի 19-ին Երևանում անցկացվելիք գարեջրի փառատոնի համար կծախսվի 4 մլն 480 հազար դրամ:
Փաստորեն, քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժականից հետո անգամ Երեւանի քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից՝ ճոխ գումարներ ծախսելով ամենատարբեր միջոցառումների վրա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում