«Պրիվետ Ռոբ». Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում բողոքի ակցիա է իրականացվելու նրա դեմ
Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:
Երեկ Վերաքննիչ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը և վերջինս ազատ արձակվեց և պատրաստվում է այսօր մամուլի ասուլիսի միջոցով պատասխանել հարցերին:
Դատարանի որոշումից հետո սոցիալական ցանցերում արդեն տարբեր խմբեր են բացվել, որոնք կոչն են անում այսօր հավաքվել և բողոքի ակցիա անցկացնել բիզնես կենտրոնի դիմաց, շրջափակել մուտքերը:
Քոչարյանի ազատ արձակման հետ չհամաձայնողները 11:30-ին կհավաքվեն բիզնես կենտրոնի դիմաց:
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին ցանկանում անցկացնել Քոչարյանի կողմնակիցները, սակայն հետ էին կանգնել իրենց մտքից՝ վախենալով, որ Կոնգրեսը կարող է սադրիչներ ուղարկել: