Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից և լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։
Մեզ ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։
Մենք փորձեցինք կապ հաստատել պրն Հովսեփյանի հետ, բայց նրա հետ կապի բոլոր հնարավոր միջոցները վերջին օրերին անհասանելի են»:
Մանրամասն՝ թերոի այսօրվա համարում: