Հայկ Մարությանի մասնակցությամբ «Ազիզյաններ» սիթքոմը՝ փակման վտանգի տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։
Մենք տեղեկացանք, որ սերիալի պատվիրատու «Յուքոմ» ընկերությունը փոխանցել է հաջորդ սեզոնի գումարը, անգամ մի քանի սերիա նկարահանվել է, սակայն շարունակությունը մնացել է օդից կախված վիճակում․ կա՛մ սերիալը կփակվի, և վճարված գումարը պետք է ետ վերադարձնեն, կա՛մ կարող են ցուցադրել ընտրություններից հետո, որ քարոզչություն չդիտվի»:
Մանրամասն՝ թերթրի այսօրվա համարում: