Պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինն ամուսնացել է
15 տարվա երկար սիրավեպից հետո երգիչ Հայկո Ջեփքինը ամուսնացել է Ասլը Քուլայի հետ: Պոլսահայ ռոք երաժիշտը ուրախ լուրը հայտնել է սոցցանցում կատարած գրառման միջոցով, հայտնում է Ermenihaber-ը:
«Մեր ընտանիքի և հարազատների մասնակցությամբ 15 տարվա մեր միությունը պսակեցինք: Շատ երջանիկ ենք և շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ կիսում են մեր երջանկությունը»:
Հայկո Ջեփքինի կինը՝ Ասլը Քուլան ծնունդով իզմիրցի է, ավարտել է «Անատոլիայի» համալսարանը և աշխատում է այկիդոյի դպրոցում: