Ընկել եք խեղճ ու կրակ LGBT-ի հետևից...թէ՞ «ստրիպտիզում» ու «նարգիլնոցներում» ձեր «լավ» ախպերներն են. Հովհաննես Ազոյան
Դերասան Հովհաննես Ազոյանը, ֆեյսբուքյան իր էջում արջագանքելով Արարատի մարզի Այնթապ գյուղի «Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության դեպքին, գրել է.
«Այսպիսի ժամանցի վայրերը փորձանք են մեր երկրի համար ու համատարած անդաստիարակության ու բռնության աղբյուր…իսկ դուք ընկել եք խեղճ ու կրակ LGBT-ի հետևից.... թէ՞ ստրիպտիզում ու նարգիլնոցներում ձեր «լավ» ախպերներն են…հուսով եմ երկրի ղեկավարությունը ադեկվատ է ու հասկանում է, որը որից հետո է…իսկ եթե չէ, ուրեմն տառապում է պոպուլիզմով, որը երկար կյանք չունի...»: