Հայաստանի և Ադրբեջանի հետ սկսվել են ՌԴ էլեկտրաէներգիա արտահանելու բանակցությունները
Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին IRNA–ի հետ զրույցում հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։
Նա հայտնել է՝ իրանական կողմը լրջորեն հետևում է իրանական էլեկտրացանցը Եվրոպայի հետ կապելուն և անհրաժեշտության դեպքում հարևան երկրների միջոցով էլեկտրականություն դեպի հարավ փոխանցելու տարբերակ կա։ Արդականյանը հավելել է, որ գոյություն ունի ենթակառուցվածների անհրաժեշտություն էլեկտրաէներգիա տարածաշրջանի երկրների հետ փոխանակվելու համար։
Նախարարը նշել է, որ էներգետիկ կապերը հարևան երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիքյի և Իրաքի հետ առաջնահերթ են Իրանի համար։