Դիլիջանում բախվել են ВАЗ 21099-ն ու Ford-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր օգոստոսի 13-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ford-ը կայանված է եղել իր տան դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ВАЗ 21099-ը բախվել է Ford-ին։ Իսկ 099-ի վարորդը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից է։
Մանրամասները՝ այստեղ: