Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. ՀՔԾ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- նշել են ՀՔԾ-ում: