Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն չեն ներկայացել ամուսնալուծության գործով դատական նիստին
Հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն չեն ներկայացել Մոսկվայի Խամովնիչեսկի դատարան, որտեղ օգոստոսի 13-ին քննվում է իրենց ամուսնալուծության ու համատեղ ունեցվածքը կիսելու հարցը, հայտնում է ria.ru-ն:
Նիստի ժամանակ նրանց շահերը ներկայացնելու են փաստաբանները: Պետրոսյանի փաստաբանն ակնկալում է, որ կողմերին կհաջողվի խաղաղ պայմաններում համաձայնության գալ:
Հավելենք, որ նիստն արդեն մեկնարկել է ու ընթանում է փակ դռների հետևում:
Ստեպանենկոն, առաջին անգամ մեկնաբանելով ամուսնալուծվելու և համատեղ ունեցվածքը կիսելու տեղեկությունը, ընդգծել էր, որ «ինչպես դատարանը որոշի, այնպես էլ կլինի»:
Ստեպանենկոն նշել էր, որ հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին՝ նկատելով, որ «դա կենցաղային հարց է»:
«Յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ բան պատահում է: Իմ ու Եվգենի Վահանիչի դեպքում տեղի ունեցավ ամուսնալուծություն, բայց դա կենցաղային հարց է: Դե հիմա այդպես է պատահել: Ամեն ինչ կլինի դատարանի վճռով. ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի»,- շեշտել է կինը:
Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստեպանենկոյի հետ լավ հարաբերությունների պահպանման հույս ունի: