«Եվրոպական ֆուտբոլի գավաթ-2019» մրցաշարը անցկացվելու է Արցախում
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում:
Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում 2019 թվականի հունիս ամսին, հայտնում է Արցախի լիգայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի անցկացման մանրամասները հայտնի են լինելու շուտով: