Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարան. Գյուղնախարար
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գիտակցելով կարկտապաշտպան ցանցերի կարևորությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը»։
Նա հայտնել է, որ ինքը երեկ վարչապետի հանձնարարությամբ գրառմամբ տեղեկացրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած բնակավայրեր, ապա մանրամասնել, թե նախատեսված ծրագիրն ինչ է տալու:
«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր:
Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն, քան ներմուծվող ցանցերինը։ Վերջիվերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ բարձրարժեք այգիների լավագույն պաշտպանությունը կարկտապաշտպան ցանցերն են։
Տուժած այգեգործների հետ խոսեցինք նաև ապահովագրության մասին։ Տեղեկացնեմ, որ մյուս տարվանից Հայաստանում կմեկնարկի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը։
Ծրագիրը կներառի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ Կարկտահարությունից և ցրտահարությունից Արարատում և Արմավիրում կապահովագրեն խաղողի և պտղի այգիները, իսկ Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը»,- հայտնել է նախարարը։