Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայանում դադարեցվել է շահագործումը` հայտնաբերված խախտումների պատճառով
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Պետական հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը նշել է, որ ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մկրտչյանի խոսքով, արդեն իսկ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ: