Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 11-ին` ժամը 11.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին,
որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Կատարվում է քննություն։