Նախիջևանյան ուղղությամբ հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական կողմը Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով:
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»: