Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը
Այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումի քննության մասին որոշումը:
Հատուկ Քննչական ծառայության կողմից ներկայացված են հիմնավորումներ, թե ինչու պետք է Քոչարյանը մնա կալանքի տակ:
Քոչարյանի պաշտպաններն էլ իրենց հիմնավորումներն են ներկայացրել: Ավելին, ՀՀ և Արցախի Ազգային ժողովների պատգամավորներն էլ անձնական երաշխավորություն էին ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու համար: