Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք. ՊԵԿ նախագահը՝ ցուցարարներին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, Արտաշատում բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչև որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով:
«Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ ես տեսնում: Մենք ծառայողական քննություն կանցկացնենք և որոշում կկայացնենք: Մինչև այդ կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահն առևտրականներին հայտնեց, որ սեպտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն, որից հետո շատ խնդիրներ արագ լուծում կստանան: