«Բանանցի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը
«Բանանցի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը:
Նրա օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:
Մարզչական կրթությունն ու ՈւԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում:
2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը: