Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է խփել իտալական «Յուվենտուս»-ի կազմում (տեսանյութ)
Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է խփել իտալական թիմում անցկացրած առաջին խաղում:
33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն աչքի է ընկել «Յուվենտուսի» երկրորդ թիմի հետ ստուգողական հանդիպման 8-րդ րոպեին:
«Յուվենտուսը» մրցաշրջանի մեկնարկից առաջ ավանդաբար մրցում է ակումբի երկրորդ թիմի հետ եւ այս անգամ հաղթել է 5:0 հաշվով:
Մանրամասն՝ տեսանյութում