Apple-ն առաջակում է օգտագործել iPhone-ը անձնագրի փոխարեն
Apple ընկերությունը դիմել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ՝ iPhone-ի միջոցով մարդու ինքնության հաստատման տեխնոլոգիայի ծրագրի հաստատման համար։
Այս մասին տեղեկացնում է Apple Insider պորտալը։
Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա մարդկանց օգտագործել գաջեթը անձնագրի փոխարեն․ անձնական տվյալները կփոխանցվեն հարցում տված տեղեկատվական օրգանին հատուկ պաշտպանության տակ առնված պահեստային կրիչից։
Տվյալների ապահով պահպանությունը պետք է ապահովվի Touch ID կամ Face ID ճանաչման համակարգերի միջոցով։ Ընկերությունը պլանավորում է անձնական տվյալները փոխանցել ռադիոհաճախության նույնականացման տեխնոլոգիաների, օրինակ՝ NFC-ի միջոցով, որն արդեն կիրառվում է սմարթֆոնների մեծ մասում։
Վերոնշյալ մեխանիզմը կկարողանան օգտագործել և՛ մասնավոր ընկերությունները, օրինակ՝ ընկերության աշխատակիցների մուտքի համակարգում, և՛ առանձին պետություններ՝ երկրի սահմանը հատելիս անձնագրային ստուգումների ժամանակ։