Մեկնարկել է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը. հայ գրոսմայստերը 2 միավոր ունի
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկել է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:
Մեկնարկում գրոսմայստերները մրցել են արագ շախմատում և 3 տուրերում Արոնյանը երկուսն ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրել:
Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: Առաջատարը 6 միավորով Ֆաբիանու Կարուանան է: