«Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք». «Լոռի»-ի գլխավոր մարզիչ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Լոռին» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Շիրակի» հետ հանդիպումը:
Հետխաղյա ասուլիսում վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ասել է հետևյալը.
«Քանի որ վերջում ենք գոլ խփել և հավասարեցրել հաշիվը, չեմ կարող դժգոհ լինել արդյունքից: Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք, գեղեցիկ գրոհներ ունեցանք:
Առաջին կեսում մի փոքր դժվարություններ ունեցանք պաշտպանությունում, բայց հետո դրանք շտկվեցին:
Միշտ Առաջին խմբից Բարձրագույն գալուց հետո առաջին միավորը դժվար է տրվում: Բայց մենք այսօր այդ դժվարությունը հաղթահարեցինք և մնացած խաղերն ավելի հեշտ կլինեն»: