Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է տուժել (տեսանյութ)
Կանադական Էբոտսֆորդ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ) ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է տուժել:
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ 1930-ականներին թողարկված ինքնաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է դաշտի մեջ: Ինքնաթիռում հինգ մարդ կար, նրանք բոլորը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են: Երկուսը գտնվում են ծանր վիճակում:
Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Մանրամասն՝ տեսանյութում