«Արմավիր» ՔԿՀ-ում մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքն է տեղի ունեցել
Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել:
Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից:
Աղբյուրի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Նա խցում միայնակ չէր ապրում, և երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։
Նա 13 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել անչափահասի հետ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Սակայն դժգոհ էր վճռից, անընդհատ բողոքում էր՝ խնդրելով վերանայել այն։
Սա քրեակատարողական այս հիմնարկում մեկ օրվա ընթացքում ինքնասպանության երկրորդ դեպքն է: Օգոստոսի 11-ին էլ ինքնասպան է եղել ազգությամբ գնչու, Մոլդովայի 42-ամյա քաղաքացի Վ.Գ.-ն: