Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 10-ին էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն - ծեծկռտուքի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի բնակիչ 61-ամյա Ալիսա Սարգսյանը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) փողոցում գեղեցկության սրահի տնօրենը հարձակվել է իր վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, և պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահում, որը գտնվում է Ազատամարտիկների փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչ 27-ամյա Նարեկ Սարգսյանի և ահազանգող Ա․ Սարգսյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Ն․ Սարգսյանի եղբայրը, նույն փողոցի բնակիչ 25-ամյա Ավետիս Սարգսյանը և նրանց հայրը՝ Նիկոլայ Սարգսյանը հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանի որդու՝ նույն փողոցի բնակիչ 39-ամյա Հարություն Ադամյանի մարմնի տարբեր մասերին։
Մանրամասները՝ այստեղ: