Հայաստանը պարտվեց Բելառուսին
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր` օգոստոսի 12-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը Բելառուսի իր հասակակիցների հետ և պարտվել 0:2 հաշվով:
Օգոստոսի 10-ին կայացած առաջին խաղում մեր ընտրանին դարձյալ պարտություն էր կրել, բայց` 2:3 հաշվով: