Վրաստանում փրկարարները 9-ամյա ՀՀ քաղաքացու են փրկել
Վրաստանում՝ Ուրեկիում, փրկարարներն 9-ամյա տղայի կյանքն են փրկել: Այս մասին գրում է aliq.ge-ն:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացին՝ 9-ամյա Գևորգը, ծովում 50 մետր խորության վրա է եղել եւ չի կարողացել ափ վերադառնալ:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, միաժամանակ, ծովափում հանգստացողներին զգուշացնում է, որ Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է, ալիքների բարձրությունը 2 մետրի է հասնում: