Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին և վերջիններիս հետ քննարկել տարբեր ոլորտների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Մասնավորապես, քննարկվել են համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, տրանսպորտի ապահովման, Դիլիջան ազգային պարկի և բնապահպանական ոլորտի հետ կապված հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերելու այն համայնքներին, որոնք կներկայացնեն զբաղվածությունը խրախուսող ծրագրեր: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: