Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. ո՞վ է գլխավորելու ցուցակը
Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Կուսակցությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը: