Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահի թեկնածու դեռ չունենք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասել է վարչապետը:
«Դեռ թեկնածու չկա, ԱԺ նստաշրջանի մեկնարկի փուլում կկողմնորոշվենք և թեկնածու կառաջադրենք»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1-ից և նա վայր է դրել իր լիազորությունները: