Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում
Այսօր երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում այսօր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: