Մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում. Փաշինյանը՝ Դաշնակցության մասին (տեսանյութ)
Դիլիջանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում Դաշնակցության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է իրականացվում, ասաց. «Մենք փորձել ենք ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլ Փաշինյանը զանգեր ստացե՞լ է, արձագանքեց` «լո՞ւրջ եք ասում»:
Հիշեցնենք` Դաշնակցական 3 պատգամավորներ միացել են Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին:
Մանրամասն՝ տեսանյութում: